Սիրո՞ւմ եք նրբաբլիթներ: Մենք՝ նույնպես: Իսկ եթե չեք սիրում նրբաբլիթներ, նշանակում է՝ դեռ չեք գտել դրանք լցոնելու լավագույն միջուկները: Ներկայացնում ենք լավագույն միջուկները նրբաբլիթների համար:
- Կաթնաշոռային միջուկ
500 գ կաթնաշոռին ավելացնել մեկ ձվի դեղնուց, 2 ճ/գ շաքարավազ և շոգեխաշած չամիչ (50 գ), խառնել: Միջուկը պատրաստ է:
- Սնկով միջուկ
500 գ կտրատված սունկը տապակել երկու գլուխ սոխի հետ, աղ և սև աղացած պղպեղ ցանել, խառնել: Միջուկը պատրաստ է:
- Մսային միջուկ
0.5 կգ աղացած միսը տապակել մեկ գլուխ սոխի հետ, ըստ ցանկության՝ աղ և սև աղացած պղպեղ ցանել, խառնել: Միջուկը պատրաստ է:
- Շոկոլադե միջուկ՝ բանանով և ընկույզով
Հասած բանանները պատառաքաղով խյուսի վերածել, ընկույզը մանրացնել: Նրբաբլիթները պատել շոկոլադով, ընկույզ շաղ տալ, եզրին բանան լցնել և փաթաթել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը