Առանձնահատուկ բուլղարական պղպեղ՝ օրիգինալ մարինադով… շատ համեղ պահածո, որը չի կարող դուր չգալ որևէ մեկին: Մի անգամ փորձելուց հետո՝ կցանկանաք ավելի հաճախ պատրաստել:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- կարմիր բուլղարական պղպեղ՝ 1 200 գ արդեն մաքրած վիճակում
- կանաչ բուլղարական պղպեղ՝ 2 հատ
- կանաչի ցանկացած տեսակի՝ 1 կապ
- կծու պղպեղ՝ 2 հատ կամ ըստ ճաշակի
- ձեթ, քացախ 9 %՝ յուրաքանչյուրից 120 մլ
- աղ՝ 3թ.գ.
- շաքարավազ՝ 5ճ.գ.
Ցանկության դեպքում կարող եք նաև սխտոր ավելացնել:
Պատրաստման եղանակ
Բուլղարական պղպեղը կտրատել երկար բարակ ձողիկների, կծու պղպեղը մանր կտրատել:
Կանաչ պղպեղն ու կանաչին, նաև կծու պղպեղը մանրացնել բլենդերով:
Զանգվածը լցնել կտրատած կարմիր պղպեղի վրա, ավելացնել քացախը, ձեթը, աղն ու շաքարավազը, խառնել ձեռքերով:
Աղցանը 4 ժամով թողնել կափարիչով ծածկված վիճակում՝ չմոռանալով խառնել յուրաքանչյուր կես ժամը մեկ:
Աղցանը լցնել մաքուր բանկաների մեջ, ավելացնել մնացած հյութը:
Բանկաները դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա, ծածկել կափարիչներով, գոլ ջուր լցնել՝ մինչ բանկայի վերևի հատվածը:
Եռալու պահից սկսած ստերիլիզացնել 25 րոպե:
Հերմետիկ փակել կափարիչները, շուռ տալ բանկաները ու թողնել, որ սառեն: Պահել մութ սառը տեղում:
Բարի ախորժակ:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը