«Շքեղ». Աստղիկ Սաֆարյանի հրապուրիչ կերպարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շքեղ». Աստղիկ Սաֆարյանի հրապուրիչ կերպարը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն Իսպանիայում արված լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Հետեւորդները շտապել են դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Փայլում ես», «շքեղ»։