Դիորը ստեղծագործել է հեռավոր 50-ականներին, բայց նրա խորհուրդներն ակտուալ են մինչ օրս: Վարպետը փոքրիկ հեղափոխություն կատարեց. ծանր պատերազմական տարիներից հետո նա կանանց վերադարձրեց էլեգանտությունը և ոճ տվեց աշխարհին, որով այն շարունակում է գոյատևել նաև այսօր:
Էլեգանտությունը միշտ պարզություն է:
Որակը ոճի հիմքն է:
Հագնվել կարողանալը հիմնված է 3 կետաձկների վրա՝ պարզություն, լավ ճաշակ և խնամվածություն. և դա նույնիսկ թանկ չէ:
Էլեգանտ կինը նա չէ, ով կուրորեն հետևում է նորաձևությանը: Եթե նորությունները Ձեզ չեն սազում, ապա ուշադրություն մի դարձրեք դրանց վրա:
Աքսեսուարները մեր ամեն ինչն են: Լավ հագնված կնոջ կերպարում բացառիկ կարևոր դեր են խաղում աքսեսուարները: Նույն հագուստը կրելով տարբեր աքսեսուարներով, Դուք կարող եք հեշտությամբ փոխել կերպարը:
Վարդագույնը նուրբ է: Իսկ մոխրագույնը ձանձրալի չէ:
Դիորն ուներ 2 սիրելի գույն՝ վարդագույնը և մոխրագույնը: Եթե վարդագույնն ավելի տոնական է, ապա մոխրագույնը՝ բացարձակապես ունիվերսալ:
Ներքնազգեստն ինքնավստահության գրավականն է: Իսկ առանց դրա չի կարելի էլեգանտ լինել:
Էլեգանտ պետք է լինի ամեն ինչը: Առավել ևս՝ այն, ինչը չի երևում:
Ծաղիկներն Աստծո ամենագեղեցիկ նվերներն են՝ կանանցից հետո:
Մեկ ծաղիկ՝ գոտու վրա կամ մերակում, և բոլորի մոտ տոն է:
Կոշիկի նկատմամբ չափից ավելի ուշադրություն չի լինում:
Շատերը կարծում են, որ կոշիկներն այնքան էլ կարևոր չեն, բայց աղջկա էլեգանտության իսկական ապացույցն այն է, թե ինչ է նա կրում ոտքերին:
Եթե Դուք ծուռ ոտքեր ունեք, ապա կրեք շատ խորը և բաց դեկոլտե:
Իմ երազանքը կանանց բնությունից փրկելն է:
Կանայք առավել հրապուրիչ են 35-40 տարեկանում: Եվ քանի որ կանանցից քչերն են դուրս գալիս 40 տարեկան հասակից, ապա հմայքի գագաթնակետը կարող է հավերժ ձգվել:
Օծանելիքը կարող է ավելի շատ բան պատմել կնոջ մասին, քան նրա ձեռագիրը:
Դուք երազում եք պարահանդեսային զգեստի մասին, իսկ տղամարդիկ երազում են պարահանդեսային զգեստով կնոջ մասին:
Անհատականությունը և էքսցենտրիկությունը տարբեր հասկացություններ են:
Իմ զգեստներն իմ կյանքն են, որով ես ապրում եմ ամեն օր. իր գացմունքներով, նրբությամբ և ուրախությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը