Նոյի գեր եզմшնը կամ դամբարանը գտնվում է Նախիջևան քաղաքի հարավում՝ Նախիջևանի հին բերդի տարածքում։
Համաձայն Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի, ինչպես նշել են տեղի հայերը, որոշ պարսկական և հայկական աղբյուրները, Նոյի դամբարանը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 1539 թվականին։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ Կ. Ա. Նկիտինը նշել է, որ շնորհիվ հայերի ավանդության ու կրոնական զգացմունքների է պահպանվել և փրկվել шվերnւմից Նոյի և նրա ընտանիքի անդամների գեր-եզմшնները։
«Կովկասյան օրացույցը» նշում է , 1852 թվականին, թվարկելով Նախիջևանի մահմեդական և քրիստոնեական հուշարձանները, Նոյի դամբարանը համարվում է քրիստոնեական։
Ըստ «Կովկասյան օրացույցի» նկարագրման՝ գեր-եզմшնն իրենից ներկայացնում էր մատուռ, որը նախկին եկեղեցու մաս է կազմել։ Նախկինում այդ մատուռը եղել է գոյություն ունեցած եկեղեցու ներքին հարկում։ Մատուռ մտնելու համար մի քանի աստիճան պետք էր իջնել ներքև։ Ներքին տեսքը գրեթե շրջանաձև էր ու թաղածածկ, որը պահում էր կենտրոնում գտնվող քարե սյունը։ Հենց այդ սյան տակ գտնվել է Նոյի шճյnւնը։
Շոտլանդացի ճանապարհորդ Ջոն Ֆոսթեր Ֆրեզերը, ով 20-րդ դարի 20-ական թվականներին եղել է տարածաշրջանում, նշել է, որ գեր-եզմшնnցը հայերի համար սրբավայր է համարվել։ Տոն օրերին հայերը խմբերով այցելել են մատուռ, որտեղ խոնարհվել են գեր-եզմшնին, ընծաներ են մատուցել և մանր քարեր են ամրացրել մատուռի կամարներին։ Սնահավատ հայերը կարծել են, որ եթե այդ քարերը կպնեն ու չընկնեն կամարներից, ապա իրենց ցանկություններն ու խնդրանքները կկատարվեն։
Ներկայիս տեսքը դամբարանը ստացել է 2006 թվականին՝ տեղական իշխանությունների որոշմամբ։ Գեր-եզմшնը կազմված է նախկին մատուռի ներքնահարկի մնացորդներից։ Դամբարան կրկին աստիճաններով են իջնում։ Սրահի կենտրոնում կանգնած է սյունը։ Ըստ ավանդության, այդ սյան տակ է գտնվում Նոյի մասունքները։ Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանում պահպանվել է Բահրուզ Քյանգյարլիի նկարը, որում պատկերված է գեր-եզմшնը 100 տարի առաջվա տեսքով։