Բաղադրիչներ
- Նուշ – 40 գ
- Ընկույզ – 40 գ
- Ծիրանաչիր – 100 գ
- Կիտրոն – 1/2 հատ
- Մեղր – 3 ճ/գ
- Վարսակի փաթիլներ (որը պետք է եփել 15 րոպե) – 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
- Կիտրոնը լավ լվանալ, կեղևի հետ միասին կտրատել մեծ կտորների:
- Չոր ծիանաչիրը շոգեխաշել եռացրած ջրի մեջ:
- Մանրացնել ընկույզը:
- Խառնել ծիրանաչիրը, կիտրոնը, մեղրը, ընկույզը և ավելացնել վարսակի փաթիլներին:
- Զանգվածը տեղափոխել տապակի մեջ և 1 սմ հաստությամբ շերտ ձևավորել:
- Թխել 15-20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Հետևել, որպեսզի չայրվի:
- Հետո հանել և տեղափոխել սննդային թաղանթի վրա, փաթաթել և լավ սեղմել:
- Դնել սառնարանի մեջ 3-4 ժամ:
- Այնուհետ խորանարդաձև կտրատել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը