Բաղադրիչներ
- Կարտոֆիլ
- Ծխեցրած երշիկ
- Խոզի հալած ճարպ
- Սխտոր
- Սոխ
- Սև աղացած պղպեղ
- Քեմոն
- Աղ
Պատրաստման եղանակը
- Մաքրած կարտոֆիլը կտրատել և եփել մինչև կիսապատրաստ լինելը: Երշիկը կտրատել: Սոխը կտրատել խոշոր կտորների, սխտորը ատամիկների բաժանել: Խոզաճարպը լցնել տապակի մեջ և մի քանի րոպե դնել ջեռոցի մեջ, որպեսզի յուղը հալվի:
- Կարտոֆիլը լցնել յուղի վրա, ավելացնել քեմոն, պղպեղ, նորից խառնել: Ավելացնել սոխը, երշիկը, դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում և առաջին 5-7 րոպեների ընթացքում ջեռոցի դուռը չփակել, նորից խառնել, և այսպես՝ մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը:
- Պատրաստման վերջում (35-45 րոպե) աղ ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը