Օրեր առաջ Վիկտորիա Բեքհեմը ներկայացրեց իր նոր՝ VBdenim հավաքածուն, որը ներառում էր դասական ջինսեր և վերնաշապիկներ: Ինքը՝ դիզայները, առաջիններից է փորձել նորույթը:
47-ամյա աստղը լուսանկարներ էր հրապարակել Ինստագրամի իր էջում: Վերջինս դասական կապույտ ջինսերը համադրել էր մոխրագույն սվիթշոթի և լայն գոտու հետ: Վիկտորիան կերպարն ամբողջացրել էր Chanel բրենդի պայուսակով և բարձրակրուն կոշիկներով, որոնք տոնական տեսք են հաղորդում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը