Ձմռանը սովորաբար նախաճաշում ենք վարսակի փաթիլներով, սակայն այս սմուզին պարունակում է ջերմացնող բաղադրիչներ, որոնք հրաշալի են՝ որպես ձմեռային նախաճաշ: Դարչինն ու կոճապղպեղը ոչ միայն յուրահատուկ համ ունեն, այլև վիտամիններով են սնուցում օրգանիզմը, հատկապես՝ ձմռանը, երբ վիտամինների պակասը զգալիորեն ազդում է օրգանիզմի վրա:
Եթե ժամանակ ունեք, ապա ուշադրություն դարձրեք տանձի, դարչինի և կոճապղպեղի վրա:
Բաղադրատոմսում ներկայացվում է ջուր, սակայն, եթե հնարավորություն ունեք, կարող եք ջուրը փոխարինել նշի կաթով:
Որո՞նք են այս հզոր սմուզիի օգտակար հատկանիշները
Կանեփի սերմերը մեծ քանակությամբ պրոտեիններ և հակաբորբոքային օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում:
Կոճապղպեղն ունի ջերմացնող հատկանիշներ, լավացնում է մարսողությունը և ունի հակաբորբոքային հատկանիշներ:
Դարչինը քաղցրություն է հաղորդում այս սմուզիին, բացի այդ, այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Բանանն ու տանձը մեծ քանակությամբ մանրաթելեր և սննդարար տարրեր են պարունակում, որոնք այդքան անհրաժեշտ են օրգանիզմին:
Ներկայացված սմուզիի բաղադրատոմսը
1 բաժակ ջուր
1 բանան
1 տանձ
3 ճ/գ կանեփի սերմեր
3 թարմ կամ չորացրած թուզ
1 սմ-անոց թարմ կոճապղպեղ
Քառորդ թ/գ դարչին
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, հարեք 30 վայրկյան և խմեք:
Այս սմուզին կամրացնի իմունիտետն ու կօգնի վիտամիններով սնուցել օրգանիզմը, ինչն այդքան անհրաժեշտ է օրգանիզմին, հատկապես՝ ձմռանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը