Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, ջերմ գրկախառնված է։ «Ամուր եւ ջերմ անձնական հարաբերությունների համար պե՞տք է իրար նման լինել ,թե՞ տարբեր։ Ի՞նչ եք կարծում` մենք իրար նման ենք»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր են ուղղել․«Շատ ներդաշնակ զույգ»։