Որոշ սննդամթերքներ Խորհուրդ չի տրվում համադրել միմյանց հետ՝ անհաջող համադրությունները կարող են բացասաբար ազդել մեր առողջության վրա:
Ինչպես պնդում է բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան՝ շատերը վատ են մարսում մսի համադրությունը կարտոֆիլի կամ մակարոնի հետ: Բանն այն է, որ միսը մարսվում է ստամոքսում եւ պահանջում է աղաթթու, իսկ օսլա պարունակող մթերքներն, ըստ մասնագետի, գործ չունեն ստամոքսում:
Որոշ բանջարեղեններ նույնպես կարող են դժվար համադրվել: Ըստ մասնագետի՝ չպետք է չարաշահել լոլիկի եւ վարունգի աղցանը:
«Բայց այստեղ ամեն ինչ անհատական է, շատերը բավարար քանակությամբ աղցան են ուտում եւ իրենց հիանալի են զգում»,- ասել է սննդաբանը:
Նրա խոսքով՝ պետք չէ նաեւ շատ սուրճ խմել կաթով` այդ մթերքների քիմիական բաղադրության առանձնահատկությունների պատճառով:
«Մեկ բաժակ խմելու դեպքում նման բան չի լինի: Մեծ քանակությամբ խմելու դեպքում սուրճը, ինչպես նաեւ թունդ թեյը, կկապվի կաթի սպիտակուցների հետ, եւ դա կբարդացնի մարսողությունը»,- բացատրել է նա: