Անհավանական եթերային աղանդեր. հատապտուղներով սուֆլե՝ առանց ալյուրիԲաղադրիչներ
- Ձվի սպիտակուց – 8 հատ
- Հատապտուղներ – 200 գ
- Շաքարավազ – 200 գ
- Օսլա – 2-3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Հատապտուղներն անցկացնել մաղի միջով, ավելացնել շաքարավազ, խառնել և ավելացնել օսլա:
- Հարել ձվի սպիտակուցները՝ մինչև վերածվի փափուկ փրփուրի, զգուշությամբ ավելացնել հատապտղային զանգվածը և միասին հարել:
- Յուղապատ տարայի մեջ լցնել ստացված զանգվածը և 30 րոպե թխել 150 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը