Քիմ Քարդաշյանին պատկանող Skims բրենդը և իտալական Fendi նորաձևության ապրանքանիշը հագուստի համատեղ հավաքածու են թողարկել: Գովազդային ֆոտոսեսիայի կադրերը հայտնվել են Instagram-ում։
Հավաքածուն ներառում է հագուստ, լողազգեստ, ներքնազգեստ, բրենդային լոգոներով ուղղիչ ներքնազգեստ և զուգագուլպաներ: Շարքի իրերի գները բավականին բարձր են. լեգինսներն արժեն 1100 դոլար, իսկ կաշվե զգեստը, որը ներկայացված է ութ երանգներով, 4200 դոլար է:
WSJ ամսագրին տված հարցազրույցում Քիմը պատմել է, որ Fendi-ի հետ համագործակցությունը բրենդի կրեատիվ տնօրեն Կիմ Ջոնսի հետ իր սերտ բարեկամության արդյունքն է: 2020 թվականի դեկտեմբերին նրանք առաջին բանակցություններն են անցկացրել կոլաբորացիայի շուրջ, իսկ համատեղ հավաքածուի թողարկման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել են այս ամռանը:
Skims x Fendi լիմիտացված շարքը վաճառքի կհանվի նոյեմբերի 9-ին։