Ո՞ր լավ սովորությունները կնպաստեն նիհարելուն
Advertisement 1000 x 90

Ո՞ր լավ սովորությունները կնպաստեն նիհարելուն

Որոշ սովորություններ ոչ միայն կօգնեն նիհարել, այլեւ առողջության համար օգտակար կլինեն, ասել էնդոկրինոլոգ Լեոնիդ Մորգունովը (Ռուսաստան)։

«Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում մասնագետը նշել է, որ շատ օգտակար է սովորել դանդաղ ուտել, քանի որ արագ ուտելու դեպքում հագեցածության զգացումն ավելի ուշ է ի հայտ գալիս։ Նիհարելու մեկ այլ արդյունավետ միջոց է քնելուց ոչ ուշ, քան 4-5 ժամ առաջ ընթրելը։

Մորգունովը նաեւ խորհուրդ է տվել ամեն օր 6-8 բաժակ ջուր խմել եւ օրվա ընթացքում հնարավորինս ֆիզիկապես ակտիվ լինել, օրինակ՝ օրական առնվազն 10 000 քայլ կատարել:

«Ֆաինա Գեորգիեւնա Ռանեւսկայան բոլոր ավելորդ քաշ ունեցողներին խորհուրդ է տվել՝ չխժռել։ Մի հայտնի էնդոկրինոլոգ ուտում է իր ափսեի մեջ դրվածի ուղիղ կեսը։ Սնունդը թափելը վատ բան է՝ պետք է կամ քիչ դնել, կամ սահմանափակել ուտելիքը»,- ասել է բժիշկը։

news.am