Բաղադրիչներ
- Ձուկ – 1 հատ
- Կիտրոն – 1 հատ
- Թարմ անանուխ – 25 գ
- Համեմ – 25 գ
- Սոխ – 2 գլուխ
- Սխտոր – 10 ատամիկ
- Գազար – 3 կտոր
- Ձիթապտղի ձեթ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Ձուկը մաքրել, լվանալ: Սոխը բարակ շերտատել, սխտորը քերել, գազարը խորանարդաձև կտրատել: Անանուխի և համեմի տերևներն առանձնացնել ցողունից:
- Փայլաթիթեղը յուղապատել: Վրան լցնել պատրաստած բաղադրիչների 1/3-ը: Բանջարեղենի վրա դնել աղով և պղպեղով համեմված ձուկը:
- Կանաչիների և բանջարեղենի մյուս 1/3 մասը լցնել ձկան փորի մեջ: Ձկան վրա կտրվածքներ անել և բացվածքների մեջ կիտրոնի շերտեր դնել: Ձկան վրա ձիթապտղի յուղ ցողել և բանջարեղենային զանգվածի մնացած մասը լցնել վրան:
- Ձուկն ամբողջությամբ փաթաթել փայլաթիթեղով և 40 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը