ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հայտարարել է, որ մտադիր է թողնել ոչ միայն հոր Trump Organization բիզնեսը, այլև հագուստի և աքսեսուարների սեփական բրենդը: Այս մտադրությունը նա հավաստել է Facebook-ի իր Էջում:
«Ես պլանավորում եմ զբաղվել իմ երեք փոքր երեխաներով և մեր նոր տան հոգսերով»,- պարզաբանել է Թրամփը:
Այս որոշումը կապված է Սպիտակ տանը կատարված կադրային վերադասավորումների հետ: Բիզնես-լեդիի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, պաշտոն է ստացել վարչակազմում և զբաղվելու է Մերձավոր Արևելքի հետ առևտրական գործարքներով:
Թրամփի ընտանիքի անդամները, պատրաստվելով Նյու Յորքից մայրաքաղաք տեղափոխվելուն, կվաճառեն իրենց ակտիվները՝ խուսափելու շահերի կոնֆլիկտին հակազդելու մասին օրենքի խախտումից: