- McToast (Իտալիա)

Նման է համբուրգերի երկու բուլկիների, որոնք իրար վրա են դրված հակառակ ձևով, իսկ դրանց արանքում ստանդարտ կոտլետի փոխարեն խոզապուխտ է և պանիր:
- Veg Pizza McPuff (Հնդկաստան)

Հնդկաստանում բուսակերների համար առաջարկվում է բանջարեղենային պիցցա՝ փաթաթված խողովակի նման:
- McLobster (Կանադա)

Այն ունի նույն տեսքը, ինչ հոթ-դոգը, սակայն նրբերշիկի տեղը դրանում դրված է խեցգետնի միս:
- Taro Pie (Չինաստան)

Սովորական բալով տորթ, որը լցոնված է ոչ թե բալով, այլ տարոյի արմատներով:
- Ovomaltine McFlurry (Բրազիլիա)

Այս շոկոլադե աղանդերը մատուցվում է նաև մի շարք եվրոպական երկրներում:
- McCurry Pan (Հնդկաստան)

Հացի կտոր՝ պատրասված հավով և բանջարեղենով:
- McNurnburger (Գերմանիա)

Գերմանիայում կարելի է գնել համբուրգեր երեք նրբերշիկով և մանանեխով:
- Mashed Potato Burger (Չինաստան)

Սովորական համբուրգեր, որտեղ ավելացվել է կարտոֆիլի խյուս և կարտոֆիլ ֆրի:
- Bubblegum-Squash McFlurry (Ավստրալիա)

Աղանդեր, որի վրա լցված են զեֆիրի փոքրիկ կտորներ:
- Prosperity Burger (Մալայզիա)

Հսկայական բուրգերներ:
- Spinach and Parmesan Nuggets (Իտալիա)

Նագեթսներ՝ պատրաստված սպանախից և պարմեզանից:
- Breaded Emmentaler Sticks with Lingonberry Jam (Ավստրիա)

Փաքսիմատով պատրաստված պանրային ձողիկներ՝ ջեմով:
- McBeer (Գերմանիա)

Ամերիկացիները շատ են զարմացել, երբ իմացել են, որ Գերմանիայում McDonald’s-ում գարեջուր են վաճառում:
- Spam (Հավայի)

Ավանդական համբուրգեր այստեղ չեն ուտում, որովհետև նրանք սովոր են ամեն ինչ ուտել առանձին-առանձին:
- McKroket (Նիդերլանդներ)

Նրանք, ովքեր կարծում են, որ համբուրգերը՝ կարտոֆիլի խյուսով տարօրինակ է, արժե որ փորձեն համբուրգերը՝ շոգեխաշած տավարի մսով:
- Bacon Potato Pie (որոշ ասիական երկրներ)

Վաճառվում են կարտոֆիլով պատրաստված պիրոգներ՝ լցոնված բեկոնով:
- Filet‑O Shrimp Burger (Ճապոնիա)

Վաճառվում են բուրգերներ՝ տապակած ծովախեցգետնով:
- Rice McWrap (Չինաստան)

Բրնձապատ հավով բուրգերներ:
- Rye Vegetarian Feast (Ֆինլանդիա)

Սկանդինավիայում սիրում են առողջ սնունդ: Դրա համար այստեղ համբուրգերներն էլ կիսով չափ վեգանական են:
- Pizzarotto (Իտալիա)

Համբուրգերի օրիգինալ ալտերնատիվ. մինի կալցիոնե՝ լոլիկի և մոցարելայի միջուկով:
- Black and White Burger (Չինաստան)

Ինի և յանի խորհրդանիշն է:
- Գյուղական ապուր (Պորտուգալիա)

Խոզապուխտով, կարմիր լոբով, մակարոնով, բանջարեղենով և սխտորով ապուր. պորտուգալացիների ամենասիրելի ուտեստներից մեկն է:
- McPoutine (Կանադա)

Ֆրի՝ վրան հալած պանիր և սոուս. սա կարելի է գտնել միայն Կանադայում:
- Kiwi Stick (Ֆրանսիա)

Բոլորի համար, բացի ֆրանսիացիներից, մնում է հանելուկ՝ ինչո՞ւ կիվին մատուցել փայտիկի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը







