Բաղադրիչներ
- Սպագետի
- Տոմատի մածուկ – 70 գ
- Ձիթապտուղ – 100 գ
- Սխտոր – 2 ատամիկ
- Պանիր – 100 գ
- Ձիթապտղի յուղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Սպագետին խաշել:
- Ձիթապտուղը կտրատել, պանիրն անցկացնել քերիչով:
- Սպագետիի ջուրը թափել, սպագետին թողնել կաթսայի մեջ:
- Նույն կաթսային ավելացնել պանիրը, ձիթապտուղը, ճզմած սխտորը: Ձիթապտուղների ջուրը խառնել սովորական ջրի հետ՝ 1/1 հարաբերակցությամբ՝ 50 մլ ստանալու համար: Լցնել կաթսայի մեջ: Եփել 1 րոպե՝ անընդհատ խառնելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը