Valentino-ն իր Instagram-ը վերածում է երիտասարդ դիզայներների հարթակի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Valentino-ն իր Instagram-ը վերածում է երիտասարդ դիզայներների հարթակի

Վալենտինո նորաձևության տունն իր Instagram-ը վերածում է երիտասարդ, սկսնակ դիզայներների հարթակի: Ընդ որում, յուրաքանչյուր սեզոնի նա էջը կփոխանցի մեկ երիտասարդ տաղանդի:

Այս մասին տեղեկացնում է Dazed-ը։ Valentino-ն համագործակցելու է Camera della Moda ոչ առևտրային կազմակերպության հետ, որի գործունեության նպատակն է՝ իտալական նորաձևության խթանումը, երիտասարդ դիզայներների կրթությունը:

Առաջին աջակցությունը կստանա Մարկո Ռամբալդին, որը 2017 թվականին Բոլոնյայում է թողարկել է համանուն և գենդերային չեզոք ոճով ապրանքանիշը:

Նա կսկսի օգտագործել Վալենտինո ապրանքանիշի Instagram-ը 2022 թվականի փետրվարին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում։

Պատրաստեց 168.am-ը