Այն բանջարեղենն անհրաժեշտ է սրտի, ուղեղի, մկանների և լյարդի համար: Med2.ru-ն ներկայացրել է դդմիկի մի քանի օգտակար հատկություն:
- Դդմիկը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից, ստամոքսի և աղիների գրգռում չի առաջացնում:
- Դդմիկը վիտամին C է պարունակում, որը մասնակցում է կոլագենի արտադրությանը: Այս նյութը մաշկին առաձգականություն է հաղորդում:
- Այն բանջարեղենը հարուստ է նաև բետա-կարոտինով, որն օգտակար է մաշկի, մազերի համար, դրական ազդեցություն է ունենում տեսողության վրա:
- Դդմիկը մի խումբ օգտակար հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալիում, կալցիում, երկաթ, մագնիում: Այս հանքանյութերը կարևոր են սրտի, ուղեղի, մկանների, լյարդի աշխատանքի համար:
- Սննդային մանրաթելերը, որոնք դդմիկը պարունակում է, ներծծում են տոքսինները, ավելորդ խոլեստերինն ու ջուրը: Մանրաթելերն ակտիվացնում են նյութափոխանակությունը, լավացնում աղիների աշխատանքը:
Բացի այդ՝ հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դդմիկը ցածր կալորիականություն ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը