Աշխարհում հազար մարդուց հինգը հիվանդ են շիզոֆրենիայով: Այս հիվանդությունը հավասարապես տարածված է՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց շրջանում: Իսկ ովքե՞ր են հանճարեղ մարդկանցից ունեցել շիզոֆրենիա:
- Ֆիլիպ Կ.Դիք
Համարվում է, որ շիզոֆրենիայի թեթև տեսակով է տառապել ֆանտաստ գրող Ֆիլիպ Կ.Դիքը, ով հանրաճանաչ է դարձել «Արդյո՞ք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին են մտածում» իր սքայ-ֆայ վեպով, ըստ որի նկարահանվել է «Շեղբի վրայով վազողը» ֆիլմը, և «Հիշությունները՝ մեծածախ և մանրածախ» վեպով, որն ընկած է «Հիշել ամենը» ֆիլմի հիմքում: Մասնագետները ենթադրում են, որ հենց հիվանդությունն է օգնել գրողին ստեղծել նման սյուժեներ:
- Վինսենթ Վան Գոգ
Համարվում է, որ նիդեռլանդացի պոստիմպրեսիոնիստ նկարիչն իր կտավների մեծ մասը հեղինակել է այն ժամանակ, երբ սրվել են շիզոֆրենիայի երևույթները: Այդ ժամանակ նա օրական մի քանի կտավ է ավարտել և կարողացել է օրերով չքնել:
- Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ քաղաքացիություն չունեցող այս հանրահայտ փիլիսոփան ունեցել է վախեցնող հիվանդություն՝ «միջուկային մոզաիկ շիզոֆրենիա»: Տվյալ պահին այս հիվանդությունը կոչվում է մոլեգնություն, որի հիմնական ախտանիշը հանդիսանում է մեծության մոլորությունը: Հավանական է այն, որ հենց շիզոֆրենիան է ազդակ հանդիսացել գերմարդու գաղափարի համար:
- Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ
Գոգոլի կյանքի և ստեղծագործությունների հետազոտողները գտնում են, որ նա տառապել է շիզոֆրենիայով: Նիկոլայ Վասիլևիչին հաճախ հանդիպել են ձայնային և տեսողական հալյուցինացիաներ: Հենց դրանց հիման վրա էլ գրողը ստեղծել է իր հերոսներից ոմանց: Իր մասին գրողն ասել է, որ իր օրգանները մարմնի մեջ գլխիվայր են տեղավորված:
- Իսահակ Նյուտոն
Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ Իսահակ Նյուտոնը նույնպես տառապել է շիզոֆրենիայով: Նա եղել է հանճարեղ մաթեմատիկոս և ֆիզիկոս, բայց նրա հետ շատ դժվար է եղել խոսել, և վերջինիս տրամադրությունը փոխվել է ժամառժամ:
- Պարվին Բաբի
Հայտնի հնդիկ դերասանուհի, ով արդեն 30 տարեկանում սկսել է բուժվել շիզոֆրենիայից: Համարվում է Բոլիվուդի ամենագլամուր դերասանուհին: Մեղադրել է ԿՀՎ-ին, ՊԱԿ-ին և Մոադին՝ իրեն սպանելու ցանկության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը