Ducati-ն «դիվային» մոտոցիկլետ է հավաքել
Advertisement 1000 x 90

Ducati-ն «դիվային» մոտոցիկլետ է հավաքել

Իտալիայի Ducati մոտոցիկլետներ արտադրողը Diesel ընկերության հետ համատեղ ներկայացրել է Diavel bike «դիվային» մոտոցիկլետը: Այս մասին հայտնել է Highsnobiety-ն:

Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հունվարի վերջին Իտալիայի Վերոնա քաղաքում կայանալիք Motor Bike Expo ցուցահանդեսի շրջանակներում:

Արտադրողների խոսքով՝ մոտոցիկլետի ստեղծմանն իրենց ոգեշնչել է «հետապոկալիպտիկ և ռետրոֆուտուրիստական աշխարհի հիպերկինետիկական դինամիզմը»:

Ducati Motor Holding-ի գլխավոր տնօրեն Կլաուդիո Դոմենիկալին նշել է, որ այդ մոդելը դուր կգա հասարակության  տարբեր խավերի մարդկանց:

Սպասվում է, որ մոտոցիկլետները վաճառքի կհանվեն 2017 թվականի ապրիլին: Շարքը կսահմանափակվի 666 օրինակով: Գինն առայժմ չեն հայտնել:

Ducati-ն մոտոցիկլետների արտադրության իտալական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Բոլոնիա քաղաքի Բորգո Պանիգալեի շրջանում: Հիմնվել է 1926 թվականին: