Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է գործընկերոջ՝ Վիկտորյա Սահակյանի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Էվան եւ Վիկտորյան, որոնք Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհիներ են, նմանատիպ հագուստ են կրում՝ զոլավոր բլուզ, ջինսե տաբատ, սպիտակ երկարաճիտներ։ Նրանց կերպարն ամբողջացնում են վառ շպարն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»: