Պահոց հալվա
Advertisement 1000 x 90

Պահոց հալվա

Բաղադրիչներ

  1. Շաքարավազ – 150 գ
  2. Մեղր – 150 գ
  3. Թահին – 300 գ
  4. Աղ – 1 գ
  5. Պիստակ – 75 գ
  6. Վարդի թերթիկներ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Շաքարավազը, մեղրը և 75-80 մլ ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա: Օշարակ պատրաստել:
  2. Այդ ընթացքում աղն ավելացնել թահինին և դարձնել միասեռ: Օշարակը վերցնել կրակից և շատ արագ խառնել թահինի հետ, մինչև ստացվի միասեռ զանգված: Ավելացնել պիստակը, խառնել: Հետևել, որպեսզի խառնուրդը չսառչի:
  3. Ստացված զանգվածը լցնել նախապատրաստած կաղապարի մեջ: Հարթեցնել գդալի կլոր մասով և զարդարել կտրատված պիստակով և վարդի թերթիկներով: Սառեցնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը