Բաղադրիչներ
- Բուսայուղ – 160 մլ
- Ելակ – 800 գ
- Շագանակագույն շաքարավազ – 250 գ
- Ջուր – 100 մլ
- Ալյուր – 350 գ
- Աղ – դանակի ծայրով
- Փխրեցուցիչ – 1 ճ/գ
- Վանիլին – 2 ճ/գ
- Աղացած դարչին – 1 թ/գ
- Շաքարի փոշի – 30 գ
Պատրաստման եղանակը
- Պիրոգի պատրաստման գործընթացը սկսելուց 30 րոպե առաջ 150 մլ բուսայուղը դնել սառցախցիկը, որպեսզի այն պնդանա:
- Ելակը լվանալ, չորացնել և մաքրել: Լցնել թասի մեջ, վրան շագանակագույն շաքարավազ շաղ տալ: Դնել կրակի վրա և տաքացնել երկու րոպե:
- Ջուր ավելացնել, ծածկել կափարիչով և շատ արագ հասցնել եռման: Վերցնել կափարիչը և եփել երեք րոպե: Դրանից հետո ելակը լցնել քամիչի մեջ, օշարակն առանձնացնել և սառեցնել:
- Թասի մեջ լցնել ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Ավելացնել պնդացած բուսայուղը, դանակով փշրանքի վերածել: Լցնել սառած օշարակը, վանիլինը և դարչինը: Արագ խմոր հունցել:
- 22 սմ սիլիկոնե կաղապարը յուղապատել, հատակին տեղադրել խմորի ավելի փոքր կեսը, վրան լցնել ելակը:
- Մնացած խմորով ծածկել ելակը: Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 35-40 րոպե:
- Թխելուց հետո սառեցնել, հանել կաղապարից, տեղադրել ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը