Պահոց հաց՝ սխտորով և կանաչիով
Advertisement 1000 x 90

Պահոց հաց՝ սխտորով և կանաչիով

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 350 գ
  2. Չոր դրոժ – 1.5 թ/գ
  3. Շաքարավազ – 1 ճ/գ
  4. Ջուր – 220 մլ
  5. Աղ – 1 թ/գ
  6. Բուսայուղ – 3 թ/գ
  7. Սխտոր – 3 պճեղ
  8. Համեմ – 1 փունջ
  9. Մաղադանոս – 1 փունջ
  10. Սամիթ – 1 փունջ
  11. Բուսայուղ՝ կանաչիների համար – 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Դրոժը լուծել 50 գ տաք ջրի մեջ: Ավելացնել շաքարավազը, 1-2 ճ/գ ալյուրը և դնել տաք տեղում: Ալյուրը մաղել, ավելացնել 1 պտղունց աղ, բուսայուղ, մնացած ջուրը և լցնել հասունացած դրոժը: Խմոր հունցել. այն պետք է կպչուն լինի: Խմորը հունցել յուղապատ թասի մեջ, հետո ծածկել անձեռոցիկով և 1 ժամ դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:
  2. Այդ ընթացքում պատրաստել կանաչին: Բլենդերի թասի մեջ լցնել կանաչիները, սխտորը, մեկ պտղունց աղը և բուսայուղը: Հարել, վերածել սոուսի:
  3. Հասած խմորն օվալաձև գրտնակել, հավասարաչափ տեղաբաշխել կանաչեղենը (մի փոքր սոուս պահել վրան քսելու համար):
  4. Խմորը փաթաթել ռուլետի նման, հետո կիսել ամբողջ երկայնքով և հյուսել: Տեղադրել կաղապարի մեջ:
  5. Խմորը դնել տաք տեղում ևս 30 րոպե, որից հետո թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե: Պատրաստի հացը պատել մնացած սոուսով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը