Բաղադրիչներ
- Թարմ դրոժ – 10 գ
- Տաք կաթ – 65 մլ
- Շաքարավազ – 65 գ
- Ալյուր – 285 գ
- Ձու – 1 հատ
- Կարագ – 65 գ
- Կաթնաշոռ – 50 գ
- Չամիչ – 35 գ
- Ռոմ – 3 ճ/գ
- Կիտրոնի քերած կեղև – 1 թ/գ
- Վանիլին
- Աղ – 1 պտղունց
- Դեղնուց՝ հարած կաթով – պատելու համար
- Նշի թերթիկներ – 1 բուռ
Պատրաստման եղանակը
- Չամիչը թրջել ռոմի մեջ, թողնել 1 ժամ:
- Դրոժը լուծել կաթի մեջ և թողնել 5 րոպե:
- Խառնել ալյուրը, աղը, կիտրոնի քերած կեղևը, վանիլինը և շաքարավազը:
- Հետո ավելացնել ձուն, կաշնաթոռը, կարագը և դրոժային զանգվածը:
- Հարթ խմոր հունցել: Վերջում ավելացնել չամիչը: Խմորը ծածկել և թողնել տաք վայրում 40 րոպե:
- Եկած խմորից հաց ձևավորել, նորից ծածկել և թողնել ևս 15 րոպե:
- Հացին դեղնուց քսել, վրան նշի թերթիկներ շաղ տալ: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և թխել մոտ 35 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը