Սննդաբան Սմիթսոնն ասում է, որ մանրաթելն օգնում է նորմալացնել արյան մեջ շաքարի պարունակությունը։
Դիետոլոգը երեք բաղադրիչով բջջանյութով հարուստ ըմպելիքի պարզ և առողջարար բաղադրատոմս է առաջարկել։ Նրա խոսքերը մեջբերում է Well and Good-ը։
Սննդաբան Թոբի Սմիթսոնը բացատրել է, որ մանրաթելը դանդաղեցնում է ածխաջրերի կլանումը և դրանով իսկ նորմալացնում արյան շաքարի մակարդակը։ Այն նաև օրգանիզմից հեռացնում է սննդից ստացված ճարպերի մի մասը՝ նվազեցնելով խոլեստերինի սինթեզը և նվազեցնելով աթերոսկլերոզի առաջացման վտանգը։ Ավելին, մանրաթելն օգնում է երկարացնել հագեցվածության զգացումը, իջեցնել արյան ճնշումը և նվազեցնել բորբոքային պրոցեսները:
Ըստ Սմիթսոնի՝ լավագույն մանրաթելային ըմպելիքը ազնվամորու, նուշի և չիայի սերմերի սմուզին է: «Ազնվամորին պարունակում է վիտամին C-ի անհրաժեշտ օրական արժեքի կեսից ավելին և հագեցած է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են բջիջներին վերականգնվել օքսիդատիվ սթրեսից՝ նվազեցնելով շաքարախտի, սրտի հիվանդությունների և քաղցկեղի վտանգը»,– ասել է փորձագետը ու հիշեցրել, որ նուշը ևս հարուստ է բջջանյութով, կալիումով և մագնեզիումոցվ մեջ, իսկ չիայի սերմերը՝ կալցիում, ֆոսֆոր և մագնեզիում են պարունակում, որոնք ամրացնում են ոսկորները։ Սմիթսոնն առաջարկում է ցանկության դեպքում ըմպելիքի մեջ ավելացնել բուսական կաթ և վարսակի ալյուր: