«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի անշահախնդիր աջակցությամբ։
Ֆիլմում նկարահանվել են անցած շուրջ 25 տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման գործընթացում կարեւոր դերակատարում ունեցած պետական պաշտոնյաններ, հասարակական գործիչներ և գործարարներ։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
Ֆիլմը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային ենթածրագրի շրջանակներում:
Ֆիլմի տևողությունը՝ 54 րոպե։ Հեղինակներ՝ Տիգրան Պասկեւիչյան (նախագծի ղեկավար, սցենարիստ), Արա Շիրինյան (ռեժիսոր)։