Ո՞ր նյութերն են հատկապես վտանգավոր տանը պահելու համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր նյութերն են հատկապես վտանգավոր տանը պահելու համար

Քիմիական նյութերը կարող են դուրս գալ մեր մթերքներից եւ հայտնվել ձեր տան օդի ու փոշու մեջ, որտեղից կարող են ներթափանցել ձեր օրգանզիզմ, Eat This, Not That!-ին պատմել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բնապահպանական եւ հանրային առողջության փորձագետ դոկտոր Ամի Զոտա:

Ահա հինգ բան, որոնք, ըստ մասնագետների, երբեք չպետք է լինեն ձեր տանը:

1. Ֆտալատներ

Ֆտալատները քիմիական նյութերի խումբ են, որոնք օգտագործվում են պլաստմասսա պատրաստելու համար, որոնք, ինչպես ապացուցվել է, կենդանիների մոտ վերարտադրողական առողջության եւ զարգացման հետ կապված խնդիրներ են առաջացնում: Թեեւ ֆտալատները պետք է նշված լինեն մթերքների պիտակների վրա, դրանք կարող են բաց թողնվել, եթե որպես արոմատիզատոր են նշված: «Երբ դուք բուրավետ մաքրող միջոց են օգտագործում, այն հավանաբար ֆտալատներ է պարունակում, նույնիսկ եթե պիտակի վրա ֆտալատներ գրված չէ»,- բացատրում է Հյուսիսային Կարոլինայի պետական ​​համալսարանի նյարդաբանության եւ թունաբանության փորձագետ դոկտոր Հիզեր Փաթիսաուլը:

2. Բիսֆենոլ Ա

Բիսֆոլ Ա-ն քիմիական նյութ է, որը զգալի վնաս է հասցնում կենդանիներին եւ մեծ անհանգստություն է առաջացնում մարդկանց համար: «Առնվազն, մենք ցանկանում ենք նվազեցնել ազդեցությունը, լինի ջրի համար սառեցուցիչիցի շիշ, թե սննդով տարայի տակդիր»,- նշել է Հարվարդի հանրային առողջության դպրոցի բնապահպանական եւ մասնագիտական ​​​​համաճարակաբանության պրոֆեսոր Ռաս Հաուզերը: «Չի թվում, որ ինչ-որ մի աղբյուր կա: Բիսֆենոլ Ա-ի դեպքում մենք բառացիորեն բացահայտման հարյուրավոր տարբեր աղբյուրներ ունենք: Եթե ​​դուք խուսափում եք ջրի սառեցուցիչից, ապա ստանում եք այն այլ աղբյուրներից՝ պահածոյացված մթերքներից, թիթեղյա շշով գազավորված ջրից, ատամնաբուժական կոմպոզիտներից»,- պարզաբանել է նա:

3. Թունավոր կապար

Թունավոր կապարը հաճախ հայտնաբերվում է ներկերի մեջ եւ ամեն տարի ազդում է միլիոնավոր մարդկանց վրա, այդ թվում՝ երեխաների: «Ամեն տարի երեխաների մոտ կապարից ներկով թունավորման նոր դեպքեր են ախտորոշվում»,- ասում են մասնագետները։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ թունավորման նոր դեպքերը կարող են ուղիղ կերպով կապված լինել վերանորոգման հետ, երբ աշխատանքային միջավայրը բավականաչափ մեկուսացված չի եղել:

4. Թունաքիմիկատներ

Վերջերս անցկացված հետազոտոթությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր սնվում են մրգերով եւ բանջարեղենով հարուստ ավանդական միջերկրածովյան սննդակարգով, եռապատկում են թունաքիմիկատների ազդեցությունը, երբ պրոդուկտներն օրգանական չեն:

5. Օդը թարմացնող միջոցներ

Օդը թարմացնող միջոցները, նույնիսկ այնպիսիք, որոնք որպես մաքուր եւ օրգանական են ներկայացվում, կարող են պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութեր արտանետել: «Օդը թարմացնող միջոցների օգտագործումը կապված է թռնող օրգանական միացությունների (VOCs) բարձր մակարդակների հետ, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, ացետալդեհիդը, բենզոլը, տոլուոլը, էթիլբենզոլը եւ քսիլենը փակ տարածքների օդում»,- նախազգուշացնում են Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանում:

med.news.am