Երշիկեղենը կանոնավոր գործածությունը կարող է բացասաբար անդրադառնալ զարկերակային ճնշման վրա և դառնալ օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման պատճառ։ Այս մասին Москва 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարինա Մակիշան։
Նրա խոսքով՝ ցանկացած երշիկ համարվում է բարձր կալորիականություն ունեցող մթերք, որի հաճախակի գործածությունը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման և կարող է դառնալ նյութափոխանակության խանգարման պատճառ։ Սա իր հերթին բարձրացնում է բորբոքային գործընթացների ու լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը։
«Նմանատիպ մթերքի մեջ, որպես կանոն պարունակվում է մեծ քանակությամբ աղ, իսկ օրգանիզմում աղի ավելցուկը նույնպես խիստ վտանգավոր է անոթների համար, հատկապես՝ զարկերակային գերճնշումով հիվանդների համար», – նշել է սննդաբանը։ Առողջությանը վնաս չհասցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել երշիկեղենն ուտել ամբողջահատիկ հացի ու բանջարեղենի հետ։ Նրա խոսքով՝ առողջ մարդն օրական կարող է մոտ 100 գրամ ցանկացած տեսակի երշիկ ուտել առանց առողջությանը վնասելու։