Լոռամրգի
Հակասեպտիկ նյութերը, որոնք մտնում են լոռամրգի բաղադրության մեջ, կանխում են պաթոգեն բակտերիաների աճը, որոնք բորբոքում են երիկամները: Բացի այդ, լոռամիրգն օգնում է մաքրել երիկամները եւ կանխել միզաքարային հիվանդությունները:
Դդում
Դդումը հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով, որոնք օգնում են օրգանիզմի դետոքսիկացմանը եւ վտանգավոր, քար առաջացնող աղերի հեռացմանը: Դդմի միջուկը հիանալի միզամուղ է, այն օգնում է թեթեւացնել այտուցը եւ կանխարգելել երիկամների հիվանդությունները։ Բանջարեղենին վառ գույն է հաղորդում կարոտինը` բույսերի հզոր հակաօքսիդանտը, որը կանխում է երիկամների ու այլ օրգանների բորբոքային պրոցեսների զարգացումը։
Ծովային ձուկ
Ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կարող են օգտակար հավելում լինել ցանկացած դիետայի համար: Դրանք նվազեցնում են արյան մեջ ճարպերի մակարդակը եւ կանխում արյան բարձր ճնշումը, ինչը բարելավում է երիկամների աշխատանքը։ Ձուկ ընտրելիս պետք է նկատի ունենալ, որ ծովային ձուկը շատ ավելի շատ ճարպաթթուներ է պարունակում, քան գետի ձուկը։
Քաղցր կարտոֆիլ
Բատատը բազմաթիվ նյութերի աղբյուր է, որոնք օգտակար են օրգանիզմի բոլոր համակարգերի համար։ Օրինակ՝ քաղցր կարտոֆիլում հայտնաբերված կալիումն օգնում է վերահսկել օրգանիզմի նատրիումի մակարդակը, ինչը կանխում է երիկամներում քարերի առաջացումը։ Բացի այդ, ինչպես դդումը, քաղցր կարտոֆիլն էլ հարուստ է հակաօքսիդանտ կարոտինով:
Կանաչ բանջարեղեն
Կանաչիները, սպանախը եւ բանջարեղենը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր են, որոնք պաշտպանում են օրգանիզմն ու նպաստում բջիջների, հյուսվածքների եւ օրգանների «նորոգմանը»։ Դրանք մաքրում են օրգանիզմը, հեռացնում են վնասակար աղերը, կանխում բորբոքային պրոցեսներն ու ապահովում են երիկամների հիվանդությունների հուսալի կանխարգելում։