Բժիշկ, բլոգեր, կանխիչ բժշկության կլինիկայի հիմնադիր Նատալյա Զուբարեւան իր Telegram-канал-ում նշել է քրտինքի սուր հոտի մի քանի պատճառներ։
Մասնագետը նշել է, որ հոտն ամենից շատ ուժեղանում է սխալ սնվելու, հիվանդությունների առկայության եւ հորմոնալ անհավասարակշռության, ինչպես նաեւ հույզերի դեպքում։
Բշկի խոսքով՝ քրտինքի ուժեղ հոտ առաջացնող մթերքներից են.
- բոլոր տեսակի կաղամբները, ձուն, սխտորը, սոխը, լոբազգիները. սրանք բոլորը մեծ քանակությամբ ծծումբ են պարունակում, որովհետեւ այն օրգանիզմից դուրս է գալիս այդ թվում եւ քրտինքով,
- ալկոհոլի քայքայման մնացորդները հատուկ հոտ ունեն, եւ դա ոչ միայն «խմածի» հոտն է բերանից, այլեւ քրտինքի հատուկ հոտը։
Այլ պատճառների թվում Նատալյա Զուբարեւան նշել է հետեւյալները.
- վախը. քրտնագեղձերը միշտ չէ, որ միանման են։ Երբ մենք վախենում ենք, նյարդայնանում, ապա կարող ենք քրտնել անգամ սառը վայրում, ահա այդ կպչուն քրտինքը բաղադրությամբ տարբերվում է եւ սովորաբար ավելի վատ հոտ ունի։ Կենդանիները զգում են հենց այդ «վախի հոտը»,
- գենետիկ պաթոլոգիա. տրիմետիլամինուրիա կամ «ձկան հոտի ախտանշան»,
- առանձնահատուկ ծծմբահոտ թեւատակերից եւ աճուկներից, կարող է առաջանալ նյութափոխանակության խանգարման դեպքում։ Մետիոնին-ադենոզիլտրանսֆերազա I / III- անբավարարություն ունեցող մարդիկ ունենքայնպիսի քրտնահոտ, որը հիշեցնում է այրված յուղի կամ եփած կաղամբի հոտը,
· քրտինքը կարող է ունենալ քացախի հոտ երիկամների հիվանդության եւ դիաբետի դեպքում։ Հղիությունը եւ դաշտանադադարը կարող են հանգեցնել քրտնատադրության եւ գարշահոտության առաջացման։