Բաղադրիչներ
Խմորի համար՝
- Ալյուր – 300 գ
- Ձու – 2 հատ
- Կարագ – 150 գ
- Աղ – մեկ պտղունց
Միջուկի համար
- Կարտոֆիլ – 3 հատ
- Սունկ – 200-300 գ
- Սոխ – 1 հատ
- Թթվասեր – 250 գ
- Ձու – 2 հատ
- Կաթ – 100 գ
- Ալյուր – 3 ճ/գ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար խառնել փափուկ կարագը, աղը, հարած ձվերը և ալյուրը, հունցել:
- Խմորը ծածկել անձեռոցիկով և դնել սառնարանը 30 րոպե:
- Սոխը մանր կտրատել և տապակել, մինչև ոսկեգունի, այնուհետև ավելացնել մանր կտրատված սունկը և տապակել 10 րոպե:
- Կարտոֆիլը կիսաեփ անել:
- Առանձին խառնել ձվերը, թթվասերը, կաթը, աղը և ալյուրը:
- Խմորը գրտնակել և դնել կաղապարի մեջ:
- Խմորի մեջ լցնել կարտոֆիլը, այնուհետև՝ սունկը, և վրան՝ պատրաստի սոուսը:
- Եփել 1 ժամ, 180 աստիճան ջեռոցում:
- Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը