Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացել է Burberry նորաձևության տան ցուցադրությունը, որը հետաձգվել էր Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի ամենահին շքեղ ապրանքանիշերից մեկը ցուցադրություն է անցկացրել հարավային Լոնդոնի Բերմոնդսի քաղաքի պահեստներից մեկում: Մոդելներին ուղեկցել են կոմպոզիտոր Փոլ Միլորի հատուկ շոուի համար ստեղծված ստեղծագործությունները՝ սոպրանո Նադին Սիերայի և Լոնդոնի ժամանակակից նվագախմբի կատարմամբ։
Տան կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշիի հավաքածուն ներառում է վիկտորիանական ոճի թավշյա և ժանյակավոր զգեստներ և փողոցային նորաձևությանը բնորոշ իրեր՝ փքված ուսապարկեր, վառ մարզաշապիկներ, լայն շապիկներ։ Տաբատի վրայից հագած ժանյակավոր կիսաշրջազգեստները դարձել են տղամարդկանց հագուստի անսովոր տարր:
Շոուի առաջին շարքի նստատեղերը զբաղեցրել են Քանյե Ուեսթը, բրիտանացի ռեփեր Սթորմզին: Պոդիումի վրա քայլում էին Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելը և Բելլա Հադիդը։