Անտեղի դիետան կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, ցույց է տվել նոր ուսումնասիրությունը:
Շաքարախտը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են սրտի հիվանդությունը, նյարդերի վնասումը եւ երիկամների քրոնիկ հիվանդությունը:
ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բժիշկները պարզել են, որ ավելի ուշ հասակում գիրանալու հավանականությունն ավելի մեծ է, եթե դուք դիետա եք պահում, երբ դուք գեր չեք:
PLOS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում մասնագետները նշել են, որ նրանք, ովքեր նորմալ քաշ ունեն եւ 10 ֆունտ նիհարել են, 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ ունեն:
Սա համեմատվում է նրանց հետ, ովքեր իրենց քաշով նույնն են, բայց դիետա չեն պահել։
Դրա պատճառը, ըստ մասնագետների, կարող է լինել այն, որ կտրուկ նիհարողների մոտ քաղցի հորմոնների մակարդակն ավելացել է։
Ստացված արդյունքների հետ կապված՝ գիտնականները զգուշացրել են, որ դիետա պետք է օգտագործեն միայն նրանք, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն։