Ինքնազգացողության վրա մեծ ազդեցություն ունի մթերքը, որն օգտագործում ենք: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքը ձեզ կօգնի ազատվել որոշ խնդիրներից:
Տեսողության վատացման դեպքում վիտամին A-ով հարուստ մթերք օգտագործեք: Սննդակարգ ներառեք գազար, լյարդ, պանիր:
Անքնության, գլխացավի դեպքում սննդակարգ ներառեք B խմբի վիտամիններով հարուստ մթերք՝ ոլոռ, հատիկավորներ, ընդեղեն:
Թուլության, լնդերի արյունահոսության դեպքում հարկավոր է օրգանիզմը հագեցնել վիտամին C-ով: Սննդակարգ ներառեք նարինջ, կիվի, մասուր:
Լյարդի հետ կապված խնդիրների դեպքում E վիտամին օգտագործեք: Այս վիտամինով հարուստ են ձիթապտղի յուղը, նուշը, սպանախը:
Նյութափոխանակության խանգարման դեպքում հարկավոր է PP վիտամին օգտագործել: Օգտագործեք ձուկ, կաթ, հնդկահավի միս:
Ոսկորներում կոտրտվածության զգացման դեպքում հարկավոր է օրգանիզմն ապահովել D վիտամինով: Սննդակարգ ներառեք ձու, կարագ, ձուկ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը