Miu Miu գոտկապայուսակները՝ սուրբ Վալենտինի օրվա լավագույն նվեր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Miu Miu գոտկապայուսակները՝ սուրբ Վալենտինի օրվա լավագույն նվեր

Ձեր ընկերուհու համար նվե՞ր եք ման գալիս: Փետրվարի 14-ի Ս. Վալենտինի օրվա կապակցությամբ գնեք նրա համար նորաոճ Miu Miu գոտկապայուսակը, սահմանափակ հավաքածու, որը թողարկվել է հատուկ սիրահարների օրվա համար: Ինքնասիրահարված ոճասեր աղջիկներին ևս, խորհուրդ ենք տալիս ձեռք բերել այս պայուսակները՝ իրենց համար:

Ձմռանը այն կարելի է կրել վերարկուի կամ մուշտակի վրայից, իսկ գարնանը և ամռանը՝ զգեստի: Եթե ձեր ընտրյալի զգեստապահարանում գերակշռում են մուգ գույները, ապա գնեք նրա համար վարդագույն պայուսակը, իսկ բազմազան գույներով հագեցած զգեստապահարանով ընտրյալի համար կարելի է նախընտրել սև կամ մոխրագույն պայուսակները:

vogue.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը