Կեղտաջրերում մեծ քանակությամբ տրիկլոզին է պարունակվում։ Դա ատամի մածուկների, օճառների եւ լվացամիջոցների բաղադրիչ է։ Հայտնի է, որ անգամ ոչ մեծ քանակությունների դեպքում այդ նյութը կարող է առաջ բերել վտանգավոր մանրէներ, որոնք կայուն են հակաբիոտիկների հանդեպ։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում, Տորոնտոյի համալսարանի (Կանադա) եւ Չինաստանի գիտությունների ակադեմիայի համալսարանի գիտնականների հոդվածում։
Հետազոտողներն ուսումնասիրել են կեղաջրերի մնացորդը Օնտարիոյի մաքրիչ կառույցներում, որտեղ կուտակվում են ինչպես հակաբիոտիկները, այնպես էլ հակամիկրոբային ազդեցություն ունեցող այլ նյութեր։ Հայտնի է, որ այդ միացությունները նպաստում են ռեզիստենտ միկրոօրգանիզմների բնական ընտրությանը, որոնք կարող են ծանր վարակներ առաջացնել՝ չենթարկվելով սովորական բուժման։ Կեղտաջրերի մնացորդը պարունակում է հազարավոր անհայտ միացություններ, բայց գիտնականները պարզել են միայն նրանք, որոնք ազդում են Escherichia coli աղիքային ցուպիկի վրա։
Վերցվել է կեղտաջրի մնացորդի 10 նմուշ, որոնցից վեցը ցուցադրել է զգալի ինհիբացնող էֆեկտ E.coli-ի աճի վրա։ Գիտնականները կատարել են կասկածելի նյութերի սքրինինգ, երբ կատարվում է այն նյութերի որոնում, որոնց ճշգրիտ կառուցվածքը հայտնի չէ, բայց հայտնի են մի շարք հատկություններ, որոնք դրանք պետք է ունենան։ Կեղտաջրի մնացորդի 10 նմուշներից հաջողվել է առանձնացնել ընդամենը 103 թեկնածու-նյութ, որոնց մեջ ամենից շատ հանդիպել է տրիկլոզան՝ АСР-ռեդուկտազայի բակտերիալ ֆերմենտի ինհիբիտոր (FabI)։
«Քանի որ կեղտաջրերի մնացորդներում այնքան շատ հակաբիոտիկներ կան, մենք զարմացել էինք՝ հայտնաբերելով, որ մնացորդի հակաբակտերիալ ակտիվության մեծ մասը կարող է ուղղակիորեն կապված լինել միայն տրիկլոզանի հետ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Հոլի Բարեթը։
Գիտնականները նշել են, որ տրիկլոզանը մինչեւ այժմ օգտագործվում է կենցաղային եւ կոսմետիկ արտադրանքի հազարավոր տեսակներում, ինչպես նաեւ բուժհաստատություններում։ Ռվ չնայած գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնք սահմանափակում են տրիկլոզանի թույլատրելի քանակությունը սպառողական ապրանքներում, այդ քիմիական նյութի անգամ ցածր մակարդակները կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների առաջացման։
Այսօր հակաբիոտիկների հանդեպ կայունությունը համարվում է ամենալուրջ սպառնալիքներից մեկը գլոբալ առողջապահության համար։ Ամբողջ աշխարհում ավելանում է այն վարակների թիվը, որոնք մի ժամանակ հեշտությամբ բուժվում էին, ինչպես թոքաբորբը, տուբերկուլյոզը, սուսանակը եւ սալմոնելոզը։ Այս հիվանդույթունների բուժումը դառնում է ավելի դժվար, քանի որ օգտագործվող հակաբիոտիկները դառնում են պակաս արդյունավետ։ 2014-2016թթ. ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է 700 հազար մահ՝ կապված հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների հետ։