Ինչու՞ մեր մտքերը մեզ չեն պատկանում
Advertisement 1000 x 90

Ինչու՞ մեր մտքերը մեզ չեն պատկանում

Որքան էլ զարմանալի է հնչում, մեր մտքերը մեզ չեն պատկանում եւ տարբեր մարդկանց մտքեր միահյուսվում են իրար։ Անգամ այն մարդը, ում մասին մտածում եք, կարող է լսել ձեր մտքերը, բայց էական նշանակություն չտալ դրանց։ Ուստի, եթե ցանկանում եք ինչ-որ տեղեկատվություն փոխանցել ինչ-որ մեկին, կարող եք սկսել մտածել դրա մասին։ Երկու զրուցակիցների միջեւ մտքերի կապը ստուգելու համար մեծ հմտություններ պետք չեն։ Պարզապես հարկավոր է ավելի ուշադիր լինել եւ ամեն ինչ հիշել։ Եվ դուք անպայման հաճելիորեն կզարմանաք, քանի որ զրուցակիցն արդեն գիտի, թե ինչ եք դուք նրան ասելու։ Նույնիսկ ձեր երկուսի խոսակցությունը զարգանում է այն թեմաների շուրջ, որոնց մասին արդեն մտածել եք։ Նույնը կատարվում է երազներում. դուք տեսնում եք այն, ինչի մասին արդեն մտածել եք։

Սակայն բացի մարդկանցից, ձեր մտքեր կարող են թափանցել նաեւ «մակաբույծներ», որոնք գտնելով իրենց «զոհին»՝ հաստատվում են նրա գիտակցության մեջ։ Իսկ զոհն այդ մասին ոչինչ չի հասկանում, քանի որ նա կարծում է, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։ Եվ այս ամենը սկսվում է դեռ մանկուց, երբ մեզ ստիպում են հետեւել քարացած կարծրատիպերին, կաղապարներին, սահամանափակում են, սովորեցնում, թե ինչպես պետք է մեզ դրսեւորենք եւ ինչպես մտածենք։ Եվ հենց այս պահից սկսվում է մեր մտքերի կառավարումը, որը ոչ թե մեր, այլ ուրիշների ձեռքում է։ Եվ արդյունքում, քանի որ մարդուն մանկուց ի վեր թույլ չեն տվել ինքնուրույն որոշումներ կայացնել, անձնական խնդիրներ ունենալու դեպքում նա լուծումը փորձում է  գտել այլ աղբյուրներում։ Նա չի փորձում ինքնուրույն մտածել, քանի որ սովորել է ուրիշներին ենթարկվել։

style.news.am