Ե՞րբ է անհրաժեշտ փոխել պատուհանների հերմետիկ ժապավենները (թաղանթները)
Advertisement 1000 x 90

Ե՞րբ է անհրաժեշտ փոխել պատուհանների հերմետիկ ժապավենները (թաղանթները)

Պլաստիկ պատուհանները հատկապես մեծ մասսայականություն են վայելում, քանի որ դիմացկուն են, պրակտիկ և ունեն մատչելի գին:

Չնայած պատուհանները երկար տարիներ պահպանում են իրենց սկզբնական տեսքը, սակայն ապահովագրված չեն այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են՝ միջանցիկ քամիները, փողոցի փոշին և այլն: Իսկ այս ամենի պատճառը հաճախ կարող է հանդիսանալ հնացած հերմետիկ նյութը կամ ժապավենը։

Պատուհանների հերմետիկ ժապավենի դերը

Հերմետիկ նյութի հիմնական գործառույթը թաղանթը կամ ժապավենը պատուհանի շրջանակին կիպ սեղմված լինելն է, ինչը նպաստում է պատուհանի հերմետիկությանը։ Այն կանխարգելում է սառը օդի ներթափանցումը, ապահովում է ձայնաջերմամեկուսիչ ռեժիմ, ինչպես նաև երկարեցնում է պատուհանների օգտագործման ժամկետը: Հերմետիկ նյութերը կարելի է տարբերակել ըստ բաղադության:

  Սիլիկոնե հերմետիկ նյութերը հատկապես կծառայեն ձեզ բավականին երկար ժամանակ: Դրանց առավելություններից կարելի է նշել՝ կրակի հանդեպ բարձր դիմադրողականությունը, թեթևությունը։

  Ռետինե հերմետիկ նյութերը կդիմակայեն նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության ռեժիմին:

Գոյություն ունեն նաև ջերմապլաստիկ էլաստոմերից և փրփրառետինից պատրաստված հերմետիկ նյութեր։ Սակայն վերջիններս ճաքում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, նաև՝ բավականաչափ ամուր չեն։

Ե՞րբ փոխել հերմետիկ նյութը

  Պատուհանի կամ մեկ հատվածի վրա կոնդենսատի ի հայտ գալու դեպքում;

  Բարձր փողոցային աղմուկի դեպքում;

  Վնասվածության, նյութի առաձգականության և ամբողջական կորստի դեպքում;

  Սենյակի ջերմաստիճանի նկատելի անկման դեպքում;

  Ուժեղ միջանցիկ քամիների պարագայում։

Ամռանը կարող եք ինքներդ ստուգել հերմետիկ նյութի որակը: Այդ նպատակով, պատուհանի թաղանթի և շրջանակի միջև տեղադրեք թղթի թերթ, որը չպետք է սայթաքի: Այդ պարագայում, հնարավոր է բաց հատվածի առկայություն։

Ինչպես երկարացնել հերմետիկ նյութի գործածության ժամկետը

Օգտագոման կանոնների խախտումը հերմետիկ նյութերի վաղաժամ անօգտագործելի դառնալու պատճառներից մեկն է։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավորինս ճիշտ կերպով պետք է խնամել հերմետիկ ժապավենը։

  Պարբերաբար մաքրեք այն փոշուց, յուղեք և պատուհաններն օգտագործեք ամառային ռեժիմի տակ։

  Մշակեք սիլիկոնային կամ գլիցերինի հիմքով նյութերով, որոնք ջրակայուն են և դրանով իսկ բարելավում են հերմետիկ ժապավենի առաձգականությունը։

  Խուսափեք ապակեփաթեթը սառեցնելուց։

  Աշնանը և գարնանը փոխեք պատուհանի սեղմման ռեժիմը:

ALP ընկերությունը առաջարկում է հերմետիկ նյութերի լայն տեսականի, որը թույլ կտան պահպանել ջերմությունը և կապահովի հիանալի ձայնամեկուսացման ռեժիմ ձեր պատուհանների համար:

alp.am