«Նիկան ժպտերեսությամբ ինձ է նման, արտաքնապես` ամուսնուս». Ֆաինա Հարությունանը 6 ամսական դստեր մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Նիկան ժպտերեսությամբ ինձ է նման, արտաքնապես` ամուսնուս». Ֆաինա Հարությունանը 6 ամսական դստեր մասին. life.tert.am

Աշխատասեր, հոգատար, ուշադիր մայր. ահա այսպես են բնութագրում դիզայներ Ֆաինա Հարությունյանին, որը մոտ 6 ամիս առաջ լույս աշխարհ բերեց իր առաջնեկին` Նիկային։ Երեխայի ծնունդից հետո Ֆաինան ջանասիրաբար շարունակում է աշխատել, մասնակցել ծրագրերի և այլն։ Բայց աշխատանքը չի խանգարում, որ Ֆաինան ամեն վայրկյան զգա  փոքրիկի ներկայությունը։ Tert.am Life–ի հետ զրույցում Ֆաինան պատմեց, թե ինչպես է անցնում իր առօրյան Նիկայի հետ և ինչպես է կարողանում համատեղել երկուսը միասին։

«Նիկան ինձ կրկնակի էներգիա է տվել աշխատելու։ Շուտով կներկայացնեմ նոր հավաքածու, որը աղջիկների համար է լինելու 🙂 Մինչև հիմա ես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եմ կարողանում համատեղել աշխատանքն ու փոքրիկիս խնամքը։ Բայց երբևէ չեմ մտածել դայակի մասին։ Միգուցե նրանից է, որ մեծ հասակում եմ երեխա ունեցել։  Դրա համար էլ ցանկություն չի եղել, որ երեխա ունենամ ու տամ դայակին։ Միևնույն ժամանակ աշխատել եմ այնպես անել, որ աշխատանքս չտուժի։ Երբեմն, դժվարություններ եղել են, բայց հեշտությամբ եմ հաղթահարել։ Ես վայելում եմ փոքրիկիս ներկայությունը, աշխատանքս, ինքն էլ իրա մամայի ներկայությունը։ Մենք միասին աշխատում ենք, հանգստանում։ Փառք Աստծո  հիմա ստացվում է համատեղել երկուսն էլ։ Գիտակցում եմ, որ ժամանակ է գալու և դժվարության առաջ եմ կանգնելու։ Այդ ժամանակ հնարավոր է ինձ օգնական։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ես աշխատանքի կլինեմ,  Նիկան` դայակի մոտ։ Նիկան էլ դայակն էլ ինձ մոտ կլինեն»,– պատմեց Ֆաինան։

Դիզայները, խոսելով փոքրիկի հետ կապվածության մասին, ասաց. «Կարծում եմ, երբ կինը հղիանում է արդեն իսկ կապվածությունը կա։ Իմ և Նիկայի կապվածությունը մի ուրիշ տեսակ է, որը բացատրել հնարավոր չէ։ Կարծում եմ, եթե բալիկ ունենայի 26 տարեկանում, այս ամենն այլ կերպ կպատկերացնեի, իսկ 33–ում դա լրիվ ուրիշ բան է»։

Ֆաինան նշեց, որ արտաքնապես Նիկան իր ամուսնուն` Արտյոմ Աբովյանին է նման, ժպտերեսությամբ` իրեն։ «Ուզում եմ, որ նա լինի լավ մարդ ու երջանիկ, իսկ մասնագիտության առումով ինչ էլ նա որոշի մենք դեմ չենք լինի։ Մենք իրեն կաջակցենք, կտանք դաստիրակություն,  լավ կրթություն։ Թե ինչ կուզի դառնալ, ում հետ ամուսնանալ, կամ որ երկրում ապրի, իր որոշումն է լինելու։ Մեր ծնողները մեզ այդպես են դաստիարակել»,– եզրափակեց Ֆաինան։

Ամբողջությամբ՝ life.tert.am