Նիհարելու համար հարկավոր է որքան հնարավոր է շատ սպիտակուց օգտագործել նախաճաշին եւ կրճատել ալկոհոլի սպառումը, ասել է սննդաբան Մելիսա Միթրին։
Ինչպես գրել է Eat This, Not That! պարբերականը, Միթրին թվարկել է քաշը գցելու հինգ պարզ կանոն ամեն օրվա համար.
- Սպիտակուցային սննդի օգտագործումը նախաճաշին։ Սննդաբանը հղում է կատարել այն հետազոտությանը, որը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition-ում, այն հաստատում է սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետաների արդյունավետությունը։ Նա ավելացրել է, որ նախաճաշին կերած սպիտակուցն օգնում է ավելի երկար ժամանակ պահպանել կուշտ լինելու զգացողությունը։
- Առավելագույն չափով կրճատել ալկոհոլի օգտագործումը կամ լիովին հրաժարվել դրանից։ Ըստ Միթրիի, ալկոհոլը պարունակում է դատարկ կալորիաներ ու շաքար եւ կարող է հանգեցնել որովային փքվածության։ Բացի այդ, խմած վիճակում ավելի դժվար է խուսափել անառողջ սննդից։
- Ավելի լավ է խուսափել նաեւ շաքարի մեծ պարունակությամբ ուտելիքից։ Չսխալվելու համար պետք է ուշադրություն դարձնել մթերքների բաղադրությանը։ Օրինակ, շաքար կարող է լինել հյութի, կիսաֆաբրիկատների եւ արոմատացված յոգուրտների մեջ։
- Ավելի շատ ջուր խմել։ Մասնավորապես, Միթրին առաջարկում է սնունդ ընդունելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։ «Ջուրն օգնում է բարելավել մարսողությունը, էներգիա է հաղորդում եւ զսպում է ախորժակը։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ նրանք, ովքեր ուտելուց առաջ 200 միլիլիտր ջուր են խմել, ավելի քիչ են կերել եւ ավելի բավարարված են զգացել»,- ասել է նա։
- Հետեւել սեփական սննդային սովորություններին եւ ջանալ ավելի շատ շարժվել։ Միթրիի խոսքով՝ մինչեւ մարդը չգիտակցի, թե որն է իր սխալը, նիհարելու փորձերն անհրաժեշտ արդյունքի չեն հանգեցնի։