Ինչո՞ւ զանգ չի տալիս: Պատճառներից մեկը, ըստ հոգեբանների՝ նա կնոջ մեջ անկեղծ զրուցակից չի տեսնում: Տղամարդը զրույցի ընթացքում անկախություն կամ սեթևեթանք է տեսնում, և դա ամեն ինչ որոշում է: Հետևյալ 3 խորհուրդները կօգնեն բարելավել շփման ձեր հմտությունները, որ արագ գրավեք տղամարդուն:
Ակտիվ ուշադրություն ցուցաբերեք: Ինչպե՞ս: Երբեմն դրա համար ուղղակի անհրաժեշտ է ավելի շատ ականջներն օգտագործել, քան բերանը: Եվ լավ շփումը ոչ միշտ է նշանակում մշտական զրույցներ: Եթե դադար է առաջանում, մի շտապեք այն լցնել մենախոսությամբ: Նայեք նրա աչքերին, կապ գտեք:
Հետաքրքրությամբ լսեք նրան, ցույց տվեք, որ անտարբեր չեք: Լեդիի պես նստեք, ոչ թե տղամարդու: Ձեր կեցվածքը շատ բան է ասում ձեր անձի և արժեքների մասին: Խաչեք ոտքերը, ոտքը ոտքին գցեք, մի պատճենեք տղամարդու պահվածքը, բայց նաև մի չարաշահեք կանացի հնարքները` մազերը փաթաթելով մատներին կամ բերանը թախծագորով բացելով: Ուղղակի ձեզ պահեք պատշաճի սահմաններում` գեղեցիկ և դաստիարակված:
Ուղիղ պատասխանեք հարցերին: Պետք չէ խուսափել պատասխանից, ծիծաղել, խաղեր խաղալ: Երբ տղամարդն ուղիղ հարց է տալիս, չի ուզում տողերի արանքում պատասխան կարդալ, փորձել հասկանալ, թե դուք ինչ նկատի ունեիք, մանավանդ, երբ վատ է ճանաչում ձեզ: Միաժամանակ, եթե դուք լակտոզայից ալերգիա ունեք, իսկ նա հանկարծ ձեզ առաջարկում է պաղպաղակ ուտել, պետք չէ նրան պատմել ձեր ալերգիկ հակազդեցության բոլոր մանրամասները, ուղղակի նրբորեն ասացեք, որ դա ձեր սիրած քաղցրավենիքը չէ: