Բժիշկը զգուշացրել է թեյի և սուրճի վտանգավորության մասին
Advertisement 1000 x 90

Բժիշկը զգուշացրել է թեյի և սուրճի վտանգավորության մասին

Բժիշկ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Խովանովն ասել է, որ մրսածության և գրիպի դեպքում թեյն ու սուրճը կարող են վնասակար լինել, քանի որ մեծացնում են օրգանիզմի ծանրաբեռնվածությունը։ Այս մասին նա խոսել է «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարում, որի թողարկումը հասանելի է «Смотрим» հարթակում։

Հիվանդության ժամանակ անհրաժեշտ է ավելի շատ հեղուկներ խմել, քանի որ դրա շնորհիվ օրգանիզմից արտազատվում են տոքսինները, նշել է Խովանովը։ «Բայց ըմպելիքները տարբեր են: Կան ըմպելիքներ, որոնք ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ: (…) Դրանք թունդ ըմպելիքներն են, ինչպիսիք են սուրճը, թեյը, քանի որ դրանք պարունակում են կոֆեին և խթանում են սրտի աշխատանքը և մեծացնում ծանրաբեռնվածությունը»,- զգուշացրել է բժիշկը։

Բացի այդ, ըստ նրա, մրսածության և գրիպի դեպքում վնասակար է շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքներ խմելը։ Նման հիվանդությունների դեպքում Խովանովը խորհուրդ է տվել խմել սովորական ջուր, մասուրի թուրմ կամ լոռամրգի հյութ։