Ընկույզն օգտակար է տարեց մարդկանց համար իր մեջ պարունակվող յոդի ու սպիտակուցի շնորհիվ, «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։
Բժիշկը խորհուրդ է տվել օրական երեքից հինգ ընկույզ ուտել: Սոլոմատինան նշել է, որ ընկույզը պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար, ինչպես նաև կալիում և մագնեզիում։ Դրանք բարելավում են սրտի աշխատանքը և հեռացնում ավելորդ հեղուկը մարմնից, ինչն օգնում է իջեցնել արյան ճնշումը։
Բացի այդ, շարունակել է բժիշկը, ընկույզի մեջ պարունակվող վիտամին E-ն բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի, մազերի և եղունգների վրա։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Sahand Babali / Unsplash