Burberry բրիտանական նորաձևության տունը թողարկել է 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որը ներկայացնում է հագուստի նոր փետրվարյան հավաքածուն: Հոլովակը հրապարակված է YouTube-ում: Իրերը կցուցադրեն Նորաձևության շաբաթի շրջանակներում, որը Լոնդոնում անցկացվելու է փետրվարի վերջին:
Նկարահանումներին մասնակցել են Էմբեր Ուիթքոմբը և Թոմ Ֆուլը: Ըստ սյուժեի, նրանք զբոսնում են ամայի դաշտում՝ միագույն հասարակ շորերով՝ թիկնոց, սվիտեր, շալվար և կանացի բլուզ:
Burberry-ն բրիտանական հնագույն բրենդներից մեկն է, որը մասնագիտանում է լյուքս դասի հագուստի, աքսեսուարների և պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Ընկերությունը հիմնադրվել է 1856 թվականին: