Որպես տաք նախաճաշ առաջարկում ենք մեքսիկական մի բադրատոմս, միայն թե՝ աշխատատար տորտիլյան փոխարինել ենք մեր սիրելի լավաշով և մեքսիկահայկական ուտեստ ենք ստացել:
Բաղադրիչներ
լավաշ 1 հատ
ձու 4 հատ
խոզապուխտ 150 գրամ
սոխ 1 գլուխ
սխտոր 1 պճեղ
կարմիր լոբի 200 գրամ
աջիկա 100 գրամ
պանիր 100 գրամ
ձեթ 1 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ
Ինչպես պատրաստել բուրիտո
Ձվերի վրա մի քիչ սառը ջուր ավելացնել:
Աղ ու պղպեղ անել, լավ հարել, ավելացնել բարակ շերտատած խոզապուխտը:
Ձիթայուղով օմլետ տապակել, այն 4 մասի կտրել:
Պահածո լոբին ջրքամել, վրան ավելացնել շատ մանր կտրտած սոխն ու սխտորը, համեմել կարմիր կծու պղպեղով, խառնել:
Լավաշը 4 մասի կտրել, ամեն կտորին օմլետ դնել, ավելացնել լոբու զանգվածից, քերած պանիր շաղ տալ, ռուլետի նման փաթաթել, վրան ձիթայուղ քսել և ջեռոցում տաքացնել 12 րոպե: Աջիկան մատուցել առանձին:
mykitchen.am