Քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդերը շատ համեղ է և կարելի է մատուցել նաև որպես պասի ուտեստ:
Բաղադրիչներ
շոկոլադ 300 գրամ
գետնանուշ 60 գրամ
քունջութի սերմեր 1 թեյի բաժակ
արևածաղկի սերմեր 1 թեյի բաժակ
մեղր 4 ճաշի գդալ
սոյայի սոուս 1 ճաշի գդալ
կակաո 3 ճաշի գդալ
խուրմա 200 գրամ
Պատրաստման եղանակը
Քունջութը և արևածաղկի սերմերը առանձին-առանձին չոր թավայի մեջ բովել մինչև ոսկեգույն երանգ ստանալը։
Խուրման կորիզահան անել։ Բլենդերի բաժակի մեջ լցնել քունջութի կեսը, արևածաղիկի սերմերի կեսը, խուրման, մեղրը, սոյայի սոուսը, ավելացնել կակաոն և հարել:
Պատրաստված խառնուրդից գունդ ձևավորել և մնացած արևածաղկի և քունջութի մեջ հունցել։
Ձևամանը յուղաթղթով պատել, այնուհետև խառնուրդը տեղափոխել ձևամանի մեջ` մատներով տարածելով խմորը ամբողջ ամանով մեկ։
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել։ Հալեցրած շոկոլադը խմորի վրա լցնել և հավասարապես տարածել։
Վրան գետնանուշ ցանել և 15 րոպեով դնել սառնարանը, որպեսզի սառչի։
Սառած բրաունին կտորների բաժանել և մատուցել: