Maison Margiela-ն առաջարկում է դեմքը դեֆորմացնող դիմակներ կրել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Maison Margiela-ն առաջարկում է դեմքը դեֆորմացնող դիմակներ կրել

Ջոն Գալիանոն Maison Margiela-ի ստեղծագործական տնօրենն է, որն օգտագործում է պատմական հղումները՝ ժամանակակից նորաձեւության տեսարանը շեղելու համար վերածննդի եւ ավելի հարուստ ժամանակների հղումներով: Նման թեմաները լրացնում է դեմքի դիմակների նոր շարքը, գրում է Hypebeast.com-ը։

Դիմակը առկա է երեք տարբերակով։ 510 դոլար արժողությամբ ձյունաճերմակ դիմակ, որը դեմքը ծածկում է կիսաթափանցիկ շղարշով, սեւ տարբերակը 250 դոլար է: Կայքը դիմակը նկարագրում է որպես «խաղ անհատականության հետ. այս սավանային դիմակը թեթեւ ծածկում է դեմքն առաձգական ժորժետով»։

Վերջապես, Maison Margiela-ն առաջարկում է 210 դոլար արժողությամբ «Palladium» տարբերակը։ Հիմնական տարբերությունն այն է, որ այն պատրաստված է պոլիեսթերից, այլ ոչ թե առաջին երկու տարբերակներում օգտագործվող ավելի շքեղ նյութերից:

news.am